211652_close_icon
views-count68837 դիտում article-date 11:03 19-04-2017

Ջրվեժում խանդի հողի վրա 35-ամյա տղամարդուն սպանելու մեջ հետախուզում է հայտարարվել կասկածյալ, 18-ամյա երիտասարդի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանության մեջ կասկածվող, Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարվի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Ա. Գևորգյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վերջինս կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/14/1064401/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը կասկածել էր, որ իր մայրը կապի մեջ էր եղել սպանվածի հետ։ Սպանության [b]գործով [/b]հետախուզման մեջ գտնվող կասկածյալ, 18-ամյա Արթուր Գևորգյանն է [img]http://shamshyan.com/ups/images/0068943001492585101147201.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր