42481 դիտում
10:05 04-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Չարենցավանի «VTB-ի խաչմերուկ»-ում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների թիվը անցնում է 26-ը․ նրանցից 3-ը ձերբակալվել են․ կան վիրավորներ
SHAMSHAYN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Է․ Ս․-ն, 25-ամյա Հ․ Ս․-ն, 22-ամյա Ա․ Խ․-ն, 24-ամյա Հ․ Հ․-ն, 26-ամյա Ս․ Կ․-ն և 22-ամյա Մ․ Ա․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Է․ Մ․-ի, 29-ամյա Խ․ Ե․-ի, 29-ամյա Ա․ Ս․-ի 20-ամյա Դ․ Ք․-ի, 27-ամյա Ա․ Մ․-ի, 29-ամյա Ա․ Մ․-ի, 28-ամյա Կ․ Ս․-ի, 35-ամյա Դ․ Ս․-ի 30-ամյա Գ․ Ա․-ի, 29-ամյա Հ․ Ա․-ի, 23-ամյա Ս․Ա․-ի և 20-ամյա Վ․ Խ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում Վ․ե Խ․-ն «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Ա․-ն «աջ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով, վերհոնքային շրջանի սալջարդ ձախից» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ դեպքին մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Ռ․ Խ․-ն, 23-ամյա Հ․ Գ․-ն, 27-ամյա Ա․ Ս․-ն, 37-ամյա Վ․ Մ․-ն, 20-ամյա Գ․ Մ․-ն, 23-ամյա Ն․ Ս․-ն, 29-ամյա Վ․ Լ․-ն և 23-ամյա Ա․ Խ․-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին Ռ․ Խ․-ն, Կ․ Ս․-ն և Հ․ Ա․-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ռ․Խ․-ի, Կ․ Ս․-ի, Հ․ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1894 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)