32814 դիտում
18:13 04-11-2024
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Toyota»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատոմ էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Տեղում քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Նարինե Բ․-ն է, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 33-ամյա Բաբկեն Ա․-ն։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քր․ օր-ի 342 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+