211652_close_icon
views-count60006 դիտում article-date 09:45 04-11-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով Երևան քաղաքում նշանակվել են համայնքային ոստիկանության բաժինների պետեր

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են Երևան քաղաքում համայնքային ոստիկանության բաժինների նոր պետեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի հրամանով Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Անդրանիկ Շահբազյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Ավանի բաժնի պետ։ Նախկինում Ավանը եղել է բաժանմունք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նոր նշանակումներ էին տեղի ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և համայնքային ոստիկանության բաժիններում։

Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ և քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահե Մուշեղյանը նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռոբերտ Պետրոսյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Տավուշի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Հայկ Մկրտչյանը նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։

Վ ․Ղազարյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանն ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Վազգեն Կիրակոսյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ։ 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Գրիգորյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պետ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար է նշանակվել Լևոն Բադալյանը, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել էր նույն գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահագն Կարապետյանը ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։

Նմանատիպ նյութեր