211652_close_icon
views-count44627 դիտում article-date 13:33 16-04-2017

Պարզվել է Ողջաբերդ գյուղում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավոր ուղևորուհու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռ. Գևորգյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 15-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW-ն վարել է Երևան քաղաքի Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Խաչատուր Վարդանյանը, իսկ վիրավորը եղել է Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի բնակչուհի, 23-ամյա Մարիամ Դավթյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/15/1064476/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում BMW մակնիշի 37 CC 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի-Ողջաբերդ ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 30 մետր «օդային թռիչքի» արդյունքում հայտնվել քաղաքացու հողամասում։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրանց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, որից հետո՝ արդեն ժամանած շտապօգնության բրիգադը։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ Հավաքվածները նշում էին, որ վիրավորները երիտասարդ տղա ու աղջիկ էին, և նրանց հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարն ու տեղակալը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր