211652_close_icon
views-count23498 դիտում article-date 17:59 15-04-2017

Երևանում ծառատունկի էին դուրս եկել ԵԼՔ-ականները, քաղաքացիներն ասում էին. «Նիկոլի տնկած ծառը արմատ կտա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանում հայտարարված համաքաղաքյին ծառտունկի շրջանակում 380-ից ավելի ծառեր տնկվեցին երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառատունկի «քավորը» ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր՝ ԵԼՔ-ի անդամների հետ, այդ թվում՝ Անահիտ Բախշյանի։ ԵԼՔ-ականները ծառատունկը կատարեցին այն հատվածններում, որտեղ գտել էին, որ կա ելք, որ ծառերը չեն չորանա։ Այդ հատվածներն ապահովված են ոռոգման ջրով։ Քաղաքացիները, տեսնելով, որ կազմակերպիչն է Ն. Փաշինյանը, կես կատակ-կես լուրջ ասում էին. «Հայ տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի և ընտանիք ունենա, ու հիմա Նիկոլին ի՞նչ կա՝ ամեն ինչ ունի, ու հաստատ բարի նպատակներով մասնակցելու է այս անգամ Երևանի ավագանու ընտրություններին իր թիմով։ Վստահ ենք, որ ինչպես Նիկոլի դիպուկ խոսքն է կպնում նշանակետին, այնպես էլ նրա ու նրա թիմի տնկած ծառերը կկպնեն, այլ ոչ թե որոշ քաղաքական գործիչների, պաշտոնյաների նման տնկելուց հետո ծառն էլ չորանում է»։ Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+

Նմանատիպ նյութեր