211652_close_icon
views-count16857 դիտում article-date 23:36 15-12-2016

Գաղտագողի ծառահատումներ Երևանում. ազատամարտիկը պնդում է, որ տնկած ծառերը կտրել են խանութ կառուցելու նպատակով. ամեն մի ծառը խորհրդանշում էր մի զինվորի հիշատակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևան քաղաքի Քաջազնունու 9 շենքի բնակիչ, ազատամարտիկ, 46-ամյա Վահե Ռաֆյանը խիստ վրդովված է Քաջազնունու փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ՝ Քաջազնունու 8 շենքի մոտ, իր տնկած ծառերից 5-ը կտրելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա առավոտ նկատել է, որ ծառերից 4-ը չկան և հայտնաբերել, որ կտրել են, իսկ կտրելու պատճառը այդ շենքի առաջին հարկում կառուցվող խանութի շինարարական աշխատանքներին խանգարելն է եղել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Վահեն բարկացած ասաց, որ արդեն 20 տարի է՝ դույլերով ջուր է կրում, որպեսզի խնամի իր տնկած ծառերը, սակայն այսօր ծառերից մի քանիսը ապօրինաբար կտրել են: Նա ցավով նշեց, որ այդ ծառերից յուրաքանչյուրն իր համար խորհրդանշում էր մի զինվորի հիշատակ: Ազատամարտիկը հույս հայտնեց, որ այս անօրինական ծառահատումը կատարողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր