211652_close_icon
views-count16630 դիտում article-date 19:45 15-04-2017

ԽՍՀՄ տարիներից հակասանիտարական վիճակում գտնվող թաղամասում կատարվեց ծառատունկ. բնակիչները խնդրանքով դիմում են քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 14-ին, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչները Էջմիածնի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցների հետ թաղամասում ծառատունկ կատարեցին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, նշված տարածքում տիրում էր գարշահոտություն. «Հայջրմուղ»-ի մեղքով կոյուղաջրերը խցանվել էին և կեղտաջրերը դիտահորերից դուրս էին թափվում, ինչի պատճառով էլ տարածքում համաճարակ էր հասունանում և այդ մասին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը։ Հրապարակումից կարճ ժամանակ անց «Վեոլիա Ջուր»-ը վերացրեց 20 տարուց ավելի «Հայջրմուղ»-ի մեղքով առաջացած հակասանիտարական վիճակը՝ մի քանի օր շարունակ կատարելով հսկայածավալ աշխատանքներ, որից հետո էլ նշված վայր ժամանեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ էլ տարածքից Камаз մակնիշի ավտոմեքենայով հեռացվեց 20-ից ավելի կենցաղային ու շինաղբ և քաղաքպետի կարգադրությամբ տարածքում ծառատունկ կատարվեց։ Բնակիչներն էլ մեծ ոգևորությամբ մասնակցեցին ծառատունկին ու ասում էին, որ խնդրանքով դիմելու են քաղաքապետ Կ. Գրիգորյանին, որպեսզի ստեղծվող այգին անվանակոչվի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անուններով։ Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/08/1063888/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին, վաղ առավոտվանից Էջմիածին քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության 1 տասնյակից ավելի աշխատակիցներ՝ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի գլխավորությամբ սկսել էին կապիտալ աշխատանքներ՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի՝ ժողովրդին հայտնի «բոյնի շենքերի» մոտ։ Ապրիլի 7-ին Էջմիածնի քաղաքապետ Կ Գրիգորյանն այցելել էր նշված թաղամաս, որից հետո հանձնարարել էր բնակկոմունալ վարչության պետին, որպեսզի կարճ ժամանակում այդ ահռելի շինարարական ու կենցաղային աղբը հեռացնեին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մոտ 20 Камаз աղբ էր հեռացվել այդ հատվածից, որտեղ տիրում էր գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։ Մինչ բնակկոմունալ վարչության աշխատակիցները՝ 3 օրից ավելի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հսկայական աշխատանքներ էր կատարել այդ թաղամասում. ամբողջովին մաքրվել էին մոտ 30 տարի «Հայջրմուղկոյուղու» մեղքով չմաքրված կոյուղատարերը։ Առանց չափազանցության կարելի էր նշել, որ տիտանական աշխատանք էին կատարել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները՝ ամբողջովին կոտրված ու փտած դիտահորերը փոխարինվել էին նորերով, ու բնակիչները վստահ էին, որ ազատվել են «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցների անգործության հետևանքով առաջացած համաճարակից։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ քաղաքապետ Կ. Գրիգորյանը հանձնարարել էր նաև կանաչապատման վարչության աշխատակիցներին, որպեսզի նշված տարածքն ամբողջովին կանաչապատվի, ծառատունկ արվի, երեխաների համար ստեղծվի խաղահրապարակ՝ իր խաղային կոնստրուկցիաներով։ Մնում էր՝ բնակիչներն իրենք սրտացավ լինեն և աչքի լույսի պես պահեն տարածքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր