211652_close_icon
views-count178506 դիտում article-date 19:28 12-04-2017

Սպանություն Արմավիր քաղաքում. կենտրոնական փողոցում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով կնոջ դի. կասկածյալը նախկին ամուսինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արմավիրի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանշներով: *** Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր