211652_close_icon
views-count29701 դիտում article-date 16:40 12-04-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 55-ամյա վարորդը Ուշիի ոլորանում МАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Արտյոմ Սիմոնյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանում իր վարած МАЗ մակնիշի 071 AF 61 համարանիշի կիսակցորդով կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամսոն Սարգսյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Ա. Շամիլյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ կար դիզվառելիքի արտահոսք, իսկ հրշեջները կատարել են ավտոմեքենայի հովացման և լվացման աշխատանքներ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված МАЗ-ը պատկանում է Սպիտակ քաղաքում գրանցված «ՕՍՏ» շինՍՊԸ-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր