211652_close_icon
views-count58857 դիտում article-date 10:46 11-04-2017

Երեկ Դիլիջանի թունելի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, որոնցից 10-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի աշխատակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 10-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Դիլիջանի թունելի մոտ ոստիկանության ծառայողի և Կենտրոնական բանկի աշխատակցի մասնակցությամբ կատարված խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տիտանյանը, Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կարապետյանը, 27-ամյա Արգիշտի Թադևոսյանը, 25-ամյա Վազգեն Պողոսյանը, 31-ամյա Տաթևիկ Հարությունյանը, 24-ամյա Արմինե Յարալովան, 26-ամյա Գոհար Քարտաշյանը, 56-ամյա Գայանե Բարիկյանը և 63-ամյա Արևիկ Գրիգորյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/10/1063996/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Երկնափեշյանի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճաղարյանի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Հենրիկ Երկնափեշյանն ու 55-ամյա Ջեմմա Եկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ ասպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր