211652_close_icon
views-count61929 դիտում article-date 12:49 08-04-2017

Խոշոր ավտովթար Արշալույս գյուղի վարչական տարածքում. բախվել են Opel-ն ու «07»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel Astra մակնիշի 09 VP 606 համարանիշի և ВАЗ 210 նակնիշի 34 TP 183 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի շտապօգնության բժիշկները։ Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ ՃՈ-ն ճշտում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր