211652_close_icon
views-count5547 դիտում article-date 19:18 04-04-2017

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում ապօրինի ծառահատումների փաստով դատախազությունում ուսումնասիրություններ են սկսվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 2-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել՝ «Վանդալիզմ Երևանում. Ծիծեռնակաբերդի տարածքում առողջ ծառեր են կտրվել, ե՞րբ է վերջ դրվելու այս սուրբ տարածքում «վայ-կենդանի-մարդ» արարածի խոզությանը» վերնագրով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին է ուղարկվել ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի, Բնապահպանական պետական տեսչության պետի պաշտոնակատարի դիմումն այն մասին, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառապահ տարածքում անհայտ անձը կամ անձինք իրականացրել են ապօրինի ծառահատումներ: Բնապահպանության նախարարությունը հայտնել է նաև, որ վնասի չափը պարզվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063386/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ապիրլի 2-ին, ականատես ենք եղել, որ հերթական վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք ծառերի մի իսկական սպանդ էին իրականացրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ գտնվող այգում։ Ստահակը կամ ստահակներն ամբողջովին ոչնչացրել էին 40-ից ավելի ծառեր և զարմանալին այն է, որ ոչնչացված ծառերը տեղում չէին։ Ակնհայտ էր, որ նրանք իրենց սև գործն անելուց հետո ծառերը տարել էին։ Ծիծեռնակաբերդի ղեկավարությունը բազմաթիվ անգամ նշված տարածքներում սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել՝ վերացնելով վայ-քաղաքացու թողած աղբը, սակայն Ծիծեռնակաբերդի աշխատակիցներն անզոր են՝ միայնակ պայքարելու այն «կենդանու» դեմ, ում ձեռքը գնացել և ծառերի սպանդ է իրականացրել մեզ՝ հայերիս համար սրբության սրբոց համարվող տարածքում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես նշված հատվածներում կտեղադրի տեսախցիկներ, որպեսզի հնարավոր լինի տաք հետքերով բռնել այն ստահակի ձեռքը և այն մարդ-խոզ արարածին, ով իր բնական կարիքները կենդանու հոգեբանությամբ հոգում է նշված հատվածում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր