Ավարտին են մոտենում Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գորիսի համայնքապետարանի բարեկարգման ծրագրերի շրջանակում հուշահամալիրի տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են:
Կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով, մեկնարկել են ծաղկապատման աշխատանքները:
Համայնքի ղեկավարն այցելել է հուշահամալիրի տարածք՝ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: