Երրորդ օրն է՝ մարդկանց հոսքը չի դադարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 26-ի վաղ առավոտվանից շարունակվում է քաղաքացիների այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քաղաքացիների թվում են ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր հարգանքի տուրքն են մատուցում Մեծ Եղեռնի սրբադաս զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհում:
Մարդիկ հուշահամալիր են այցելում խմբերով, ընտանիքներով՝ իրենց հետ տանելով նույնիսկ փոքրիկ երեխաներին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից