211652_close_icon
views-count49441 դիտում article-date 14:18 04-04-2017

38-ամյա վարորդը, ով Լոռու մարզում Ford Transit-ով մխրճվել էր բեռնատար Volvo-ի մեջ, հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, Վանաձորի հիվանդանոցից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում Երևան տեղափոխված Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 38-ամյա Արման Թամամյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 3-ին, ժամը 07։30-ի սահմաններում, Ա. Թամամյանը Վանաձոր քաղաքից դեպի Դիլիջան տանող ավտոճանապարհի Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում իր վարած Ford Transit մակնիշի 26 ՕՕ 692 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին կայանված, 52-ամյա Պավել Ազիզբեկյանին պատկանող Volvo EN 400 մակնիշի 496 ՕT 61 համարանիշի կիսակցորդով բեռնատար ավտոմեքենային։ Նրան մեքենայից դուրս էին բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր էր ժամանել ավագ քննիչ Վահան Այվազյանը։ Այսօր քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր