211652_close_icon
views-count4396 դիտում article-date 18:12 03-04-2017

«Ռեալը» կրկնել է Պրիմերայի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Գոլերից մեկի հեղինակը դարձավ թիմի պաշտպան Նաչոն: Նաչոն դարձավ մադրիդյան ակումբի 19-րդ ֆուտբոլիստը, որը պրիմերայի այս առաջնությունում գոլ է խփում: Չհաշված դարպասապահներին, թիմում գոլ չեն խփել միայն Կարվահալն ու Կոենտրաուն: Սրանով «Ռեալը» կրկնել է իսպանական ռեկորդը: 1994/95 մրցաշրջանում 19 տարբեր ֆուտբոլիստներ աչքի էին ընկել «Վալենսիայի» կազմում, իսկ մեկ տարի անց արդեն «Ռեալը» կրկնեց այդ ռեկորդը: Այս մրցաշրջանում 16 ֆուտբոլիստ աչքի է ընկել «Սելտայի» կազմում, 14-ը` «Բարսելոնայի», որի կազմում հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը խփել են թիմի գոլերի 58 տոկոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր