Մխիթարյանը կրկնել է ԱՊԼ-ի 23 տարվա վաղեմության ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 3-րդ տուրում՝ «Լեսթերի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075747/]խաղում[/url] (2:0) գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը բացեց խաղի հաշիվը: Այժմ Մխիթարյանի հաշվին առաջնության մեկնարկային երեք խաղերում 5 արդյունավետ փոխանցում կա:
Նման ցուցանիշ վերջին անգամ հաջողվել է «Նյուքասլի» կիսապաշտպան Ռուել Ֆոկսին՝ 1994/95 մրցաշրջանում:
Ներկայացնում ենք Մխիթարյանի գործողությունները «Լեսթերի» հետ խաղում: