Ալեքսիս Սանչեսը կրկնել է Յան Ռայթի ռեկորդը. տեսանյութ
«Արսենալ»-ի նորեկ Ալեքսիս Սանչեսը կարճ ժամանակում կարողացավ դառնալ իր նոր թիմի առաջատարը: Դրա վառ ապացույցը չիլիացու արդյունավետ խաղն է «զինագործների» կազմում: Պրեմիեր լիգայի մեկնարկային 13 տուրից հետո չիլիացին անգլիական թիմի կազմում 9 գոլ է խփել և այդ ցուցանիշով հավասարվել է «Արսենալ»-ի լեգենդար հարձակվող Յան Ռայթին: Չիլիացի ռմբարկուն «Արսենալ»-ի կազմում անցկացրած բոլոր մրցաշարերում 13 գոլ է խփել: Նման արդյունքի հասնելու համար Սանչեսին անհրաժեշտ է եղել 22 խաղ:
[img]http://isport.ua/uf/images2/%D1%81%D0%B0%D0%BD%D1%87%D0%B5%D1%81(1).jpg[/img]
Հատկանշական է, որ «Արսենալ»-ի մեկ այլ լեգենդար հարձակվող Թիերի Անրին լոնդոնյան թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում բավականին անհաջող էր մեկնարկել: Անգլիայի առաջնության առաջին 13 խաղում ֆրանսիացին խփել էր 1 գոլ: