211652_close_icon
views-count60421 դիտում article-date 09:37 03-04-2017

Երևանում վարորդը Ford-ով մոտ 200 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում. նրան դուրս են բերել փրկարարները, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս արագաչափի սարքի մոտ Ford Transit մակնիշի 74 ZN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 200 մետր առաջ ընթանալով դեպի դաշտամիջյան հատված ու կողաշրջվելով՝ հայտնվել է ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծանր կայուն վիճակում։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել է նաև ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Վթարի մասին ՃՈ օպերաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր