Հանրապետական Նովոյի ազգականը տեղափոխվեց ոստիկանություն. նա կասկածվում է կրկնակի քվեարկություն անելու մեջ
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել Աշոտ Կաղզվանցյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 4 դպրոցում գտնվող 16/3 ընտրատեղամասից:
Նա կասկածվում է կրկնակի քվեարկություն անելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Հանրապետական կուսակցության անդամ, ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի կնոջ ազգականն է: