211652_close_icon
views-count1670 դիտում article-date 15:45 31-03-2017

Ռուսաստանին հակազդելը ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրներից է. ԱՄՆ-ի պետքարտուղար

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է Ռուսաստանի ագրեսիային հակազդելը, հաղորդում է gazeta.ru-ն։ Հայտարարությունը նա արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ «Մեր ցուցակում առաջին խնդիրը պետք է կանգնած լինի հաղթանակը ԻՊ-ի դեմ, որը ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների և նրա գործընկերների համար մեծ սպառնալիք է, սակայն դաշինքի գլխավոր խնդիրներից մեկը մնում է ռուսական քարոզչությանն ու ագրեսիային դիմակայելը»,-ընդգծել է Թիլլերսոնը։ Վերջինիս խոսքով՝ հակազդեցությունը պետք է արտահայտվի ինչպես ուժի, այնպես էլ ոչ ուժի միջոցով։

Նմանատիպ նյութեր