1021 դիտում
17:45 24-04-2023
Ծագած խնդիրներից շատերն արդյունք են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է՝ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Երևանի և Բաքվի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց արդյունքում պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից, խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,-ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն:
Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկար ամիսների պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով՝ այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցման:
Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը:
Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։
Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ այդ թվում Ռուսաստանի դեմ արշավի միջոցով իրավիճակը սրելու փորձերից», -նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նմանատիպ նյութեր
811 դիտում
17:51 01-03-2024
Լավրովն ու Բայրամովը հաստատել են Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը
1085 դիտում
16:57 11-04-2020
Արցախի իշխանությունը պետք է ունենա ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջինիս բանակցային գործընթացում․ ԱԳՆ խոսնակ
Այս բաժնից
907 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1327 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
964 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ