Ռուսաստանին պետք էր թույլատրել` ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմ. ԱՄՆ նախկին պետքարտուղար
«ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին «իր թիմում ներառեր»՝ հրավիրելով ՆԱՏՕ»,- այսպիսի հայտարարություն է կատարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Բեյքերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դա առաջին հերթին պետք է աներ` խուսափելու համար հենց այնպիսի իրավիճակներից, ինչպիսին հիմա տիրում է, օրինակ, Ուկրաինայում:
«Սառը պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո մեզ պետք էր միջոց գտնել` թույլ տալու համար Ռուսաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին: Մինչդեռ մենք այնպիսի քայլեր ձեռնարկեցինք, որոնց արդյունքում ներկայումս Ռուսաստանի և ԱՄՆ փոխհարաբերությունները վերադարձել են այնտեղ, որտեղ եղել են 40 տարիների ընթացքում», - ասել է Բեյքերը` հավելելով, որ այսօր ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպայում իրենց դաշնակիցները պետք է միջոց գտնեն` Ռուսաստանին ՆԱՏՕ վերադարձնելու համար: