211652_close_icon
views-count57336 դիտում article-date 23:15 30-03-2017

Խոշոր ավտովթար Վաղարշապատի Ռազմական ոստիկանության հարևանությամբ. բախվել են մարդատար ավտոբուսն ու Infiniti QX-ը կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաննեում Մարգարա–էջմիածին ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ ՀՀ ՊՆ Վաղարշապատի Ռազմական ոստիկանության հարևանությամբ, բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 54-ամյա Հայկ Տիգրանյանի վարած ЛАЗ մակնիշի 28 ՕՍ 590 համարանիշի և 31-ամյա Կարեն Մովսիսյանի վարած Infiniti QX մակնիշի 30 ՏՏ 130 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ին պահակախմբի ավագ լեյտենանտ Հայկ Դավթյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Մհեր Հակոբյանն ու Սամվել Էվինյանը: Փաստի առթիվ Ս. Էվինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2 ավտոմեքենաները բախվել են իրար ճակատ- ճակատի, որից հետո 2-ն էլ առանձին դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտիներ: Բախման հետևանքով էլ Infiniti QX-ի գազաբալոնը պոկվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր