211652_close_icon
views-count108721 դիտում article-date 22:23 29-03-2017

Մասիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 32-ամյա ճիվաղին, ով Հայանիստում մահվան ելքով 2 քաղաքացու վրաերթի էր ենթարկել և դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու արդյունքում հայտնաբերել են՝ այսօր՝ մարտի 29-ին, Հայանիստ գյուղում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած ճիվաղին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները մի քանի հասցեներում են եղել և վերջապես կարողացել են նրան հայտնաբերել, ով Երևան քաղաքի Շիրակի փ 23շ., բն.2/Ա-ի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Մխիթարյանն է: Վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/29/1062972/]ավելի վաղ[/url] հայնտել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 29-ին, մահվան ելքով վրաերթեր էին տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FS 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ գյուղի խաչմերուկում՝ Հայանիստի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչներ, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին և 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել էին: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ք.ր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի / ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/, և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: [b]2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած, 32–ամյա Գրիգոր Մխիթարյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0442664001490812893314830.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր