211652_close_icon
views-count33249 դիտում article-date 10:54 14-11-2016

Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Mercedes-ի վարորդին, ով մահվան ելքով վրաերթի հեղինակ էր ու դիմել էր փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 64-ամյա Գագիկ Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 12-ին, ժամը 18։20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց Նոր Նորքի 7-րդ զանգվածի 37 շենքի բնակիչ, 71-ամյա Ֆլորա Դիլանյանին վրաերթի ենթարկելու և նրան անօգնական թողնելու ու դեպքի վայրից փախնելու մեջ։ Ֆ. Դիլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 13-ին գիտակցության չգալով՝ մահացել էր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվում է, որ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը Գ. Վարդանյանն է, ով ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 13-ին մեղայականով ներկայանում է ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժին։ Հայտնաբերվում է նաև Mercedes մակնիշի 34 AQ 346 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակու և թափքի վրա հստակ կան վրաերթի հետքերը։ Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր