211652_close_icon
views-count3024 դիտում article-date 11:28 29-03-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Մարտի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Էրեբունի օդանավակայանի մոտակայքում՝ 2000 քմ, Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում՝ մոտ 3 հա, Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցում՝ 1 հա, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 8 կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր