211652_close_icon
views-count116884 դիտում article-date 23:46 25-03-2017

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 30-ամյա տղան հեռախոսով հոր հետ խոսելուց հետո ավտոտնակում ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկին կից ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Ռուդիկ Լալայանի կախված դին։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Թ․ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռ․ Լալայանը տանը եղել է իր հորաքրոջ աղջկա հետ և մինչ ինքնասպանություն գործելը նա հեռախոսով խոսել է հոր հետ, որից հետո վերցրել է ավտոտնակի բանալիները և մտել այնտեղ։ Հորաքրոջ աղջիկը տեսնելով, որ չի վերադարձել ավտոտնակից իջել է այնտեղ, սակայն հայտնաբերել է, որ դուռը փակ է և ավտոտնակի պատուհանից նայելուց հետո նկատել է դին և ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի 911 ծառայություն, ապա՝ ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Լալայանը ամուրի էր։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր