211652_close_icon
views-count1854 դիտում article-date 09:52 24-03-2017

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։ Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ։ Պատահական չէ, որ նա հենց 11-րդ հորիզոնականում է ՕՐՕ դաշինքի, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։ Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991թվականին, սակայն ՀՀ քաղաքացիություն նրան շնորհվել է 2001թ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ-ում և քաղաքացիությունը վերականգնելու որևէ դժվարություն, ըստ օրենքի, նա չի ունենա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր