138545 դիտում
07:49 15-03-2017
Հրազդանի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ տեղափոխված ու այնտեղ մահացած 11-ամյա երեխայի հարազատները պնդում են, որ բժշկուհու սխալի հետևանքով են կորցրել իրենց անմեղ հրեշտակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն լավ չէր զգում և տարանք պոլիկլինիկա, անալիզներ հանձնեցինք և ասացին, որ ամեն ինչ նորմալ է. անհանգստանալու ոչինչ չկա: Սակայն մենք հետագա մի քանի օրերին նկատեցինք, որ երեխան իրեն լավ չի զգում. ընդհանուր թուլություն ուներ և դժվարությամբ էր քայլում ու զանգեցինք տեղամասի բժշկուհուն, խնդրեցինք` գա տուն, էրեխուն նայի: Նա ուրիշ դեղեր նշանակեց և ասաց, որ երկուշաբթի՝ հունվարի 25-ին,` կբերեք բժշկի: Արդեն երկուշաբթի գնացինք, կրկին մի քանի անալիզներ հանձնեցինք և մեզ ասացին` գնանք հիվանդանոց, որտեղ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը խորհուրդ տվեց, որ երեխան մի քանի օր կաթիլայիններ ստանա ու ամեն բան լավ կլինի: Հենց այդ կաթիլայիններն էլ պատճառ դարձան, որ մենք արդեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում կորցնենք մեր երեխային»:
Երեխայի մայրն ասաց, որ մահվանից հետո սպասել են պատասխաններին՝ դիահերձարանից, որ իմանան` ինչից է մահացել իրենց երեխան, միգուցե ինչ-որ թաքնված հիվանդություն է ունեցել, սակայն պարզվել է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Միայն երեխայի թաղման օրն են հավաքված սգավորները ասել, որ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը առաջին անգամ չի երեխայի կյանք խլում և նրա անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իր պարտականությունները չկատարելու պատճառով 2015 թվականի փետրվարի 4-ին մահացել էր 40 օրական Մանե Հարությունյանը, ինչի համար բժիշկ-մանկաբույժը դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:
Վերջում ընտանիքի անդամները հույս հայտնեցին, որ նման բժիշկները կհեռացվեն հիվանդանոցներից և իրենց նման տառապող ընտանիքներ այլևս չեն լինի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1390 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)