211652_close_icon
views-count26951 դիտում article-date 11:10 14-03-2017

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են պայմանագրային զինծառայողների ավտոմեքենաները, կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ N զորամասի Բերդի զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բերդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ Փաստի առթիվ Տավուշի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր