18433 դիտում
10:14 07-06-2015
Տավուշի մարզում բախվել են` ռուսաստանցու մոտոցիկլետը, պայմանագրային զինծառայողի Mercedes-ն ու ԱԱԾ աշխատակցի 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Զորական-Նոյեմբերյան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Միչուրինսկի շրջանի բնակիչ, 45-ամյա Պավել Կուլիկովի վարած 9257 AH 77 համարանիշի մոտոցիկլետը, Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Տարոն Ուլիխանյանի վարած Mercedes մակնիշի 27 ՏՍ 777 համարանիշի և Այրում քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահե Բեջանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 58 ԼԼ 486 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ Պ. Կուլիկովն ու Mercedes-ի վարորդ Տ. Ուլիխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հայկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` 06-ի վարորդը աշխատում է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանային անցակետում` որպես ավագ հսկիչ, իսկ Mercedes-ինը` ՀՀՊՆ N զորամասում` պայմանագրային զինծառայող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9597 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին