211652_close_icon
views-count78030 դիտում article-date 20:10 12-03-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում․ մի ամբողջ բնակչություն հայտնվել է «ջրհեղեղի» վտանգում․ նրանց միայն օգնության ձեռք են մեկնել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին -Բերդի 5-րդ նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող «Դուստր Հասմիկ» ՍՊԸ- ին պատկանող արտադրամասի տարածքում և դրան հարակից մոտակա օբյեկտներում ոռոգման ջուր է լցվել և այն շարունակվում է հոսել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արին-Բերդի 5-րդ փողոցի մոտակա ջրատարի ստորգետնյա հատվածի խցանման պատճառով ջուրը դուրս է գալիս հունից և ողողում է ողջ ճանապարհը և լցվում մի քանի օբյեկտներ։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ առավոտվանից ահազանգում են համապատասխան ծառայություններ, ոչ մի արձագանք՝ միայն փրկարարներն են եկել ու ինչ իրենց ձեռքից եկավ արեցին։ Մենակ 20-ից ավելի քաղաքացիների էվակուացրեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու վարչական շրջանի պատասխանատուները խոսքները մեկ արած լայաղ չեն անում գան էս ամեն ինչի դեմն առնեն։ Թողնես մենակ ամպագոռգոռ հայտարարեն, թե իրենք բնակչի կողքին են, մինչդեռ այսօր նորից համոզվեցինք, որ մեր կողքին միայն փրկարարներն են։ Եթե Էրեբունու թաղապետարանի մեծն չինովնիկները կարճ ժամանակում ջրանցքում մաքրման աշխատանքներ չկատարեն՝ էս ջուրը հա գնալու է վնասելով շենք-շինություններին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր