211652_close_icon
views-count19350 դիտում article-date 18:09 12-03-2017

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan March և УАЗ մակնիշի ավտոմեքենաները. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan March մակնիշի 35 DC 103 համարանիշի և Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 57-ամյա Սարգիս Մկրտչյանի վարած УАЗ 460 մակնիշի 77 RQ 775 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորուհիներ՝ Նվարդ գյուղի բնակիչներ, 28-ամյա Աշխեն Խաչատրյանն ու 49-ամյա Մարինե Ղազարյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Ա․ Խաչատրյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել Ալավերդու բժշկական կենտրոնից, իսկ Մ․ Ղազարյանը հոսպիտալացվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Դ. Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր