Նոր կրթօջախ Երևանում. բացվեց «Վահագն» դյուցազնադպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատամարտիկ Մորուք Կարոյի, նրա մարտական ընկերների և մի շարք մտավորական գործիչների ջանքերով և Երևանի ԴՕՍԱՖ-ի տնօրինության աջակցությամբ, մարտի 11-ին, Երևանի ԴՕՍԱՖ-ի շենքում կայացավ «Վահագն» դյուցազնադպրոցի սաների անդրանիկ դասընթացը:
Առաջին դասախոսությունը նվիրված էր աշխարհի արարման հնագույն ասքերին, իսկ նյութը ներկայացնելու պատիվը տրվեց ֆիզիկոս-պատմաբան Համլետ Մարտիրոսյանին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ազատամարտիկ Մորուք Կարոն նշեց, որ դպրոցի առաջին դասընթացների շրջափուլին մասնակցելու են 30-ից ավելի սաներ, սակայն նման դասարաններ ստեղծելու առաջարկներ կան նաև Հայաստանի մարզերից և Արցախից:
Դպրոցի բուն նպատակը՝ հնագույն նախաքրիստոնեական հայկական արժեքների և ռազմահայրենասիրական ոգու սերմանումն է և ռազմարվեստի մասին նախնական գիտելիքների փոխանցումը շահագրգիռ մարդկանց՝ առանց սեռատարիքային սահմանափակումների:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Հայկ Կիսեբլյանի