211652_close_icon
views-count144505 դիտում article-date 12:16 11-03-2017

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի 86-ամյա հայրը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 11-ին, գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը՝ 86-ամյա Լիմինդր Ալեքսանյանը։ Վերջինս տևական ժամանակ առողջական խնդիրներ ունենալու պատճառով գտնվում էր նշված բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։ Նրա մահվան պատճառը եղել է սրտի կանգը։ Լ. Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Ս. Ալեքսանյանին ու նրա ընտանիքի անդամներին՝ Լ. Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր