211652_close_icon
views-count5216 դիտում article-date 18:47 09-03-2017

VivaroNews-ի լրագրողների երգը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիքում

Ինչպես գիտեք, Հենրիխ Մխիթարյանի ակումբը այսօր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն անցկացնելու է Դոնի Ռոստովում՝ տեղի «Ռոստով» ակումբի հետ: Այս կարևոր խաղը լուսաբանելու համար Ռուսաստան է մեկնել VivaroNews-ի լրագրողների թիմը: Ի դեպ, նրանք հայաստանյան լրատվամիջոցների միակ ներկայացուցիչներն են Ռուսաստանում, ովքեր հավատարմագրվել են Եվրոպա լիգայի հանդիպմանը և երկար ճանապարհ կտրելով՝ հասել Ռոստով: Իր ներկայությամբ VivaroNews-ի անձնակազմը մեծ իրարանցում է առաջացրել քաղաքում: Մեր տղաների ակտիվությունը ասուլիսներում, մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում ու զրույցներում զգացել են ոչ միայն ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչները, այլև՝ արտասահմանյան: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել լրագրողներից, իսկ վերջիններիս երգը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին, մեծ արձագանք է գտել ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ [url=https://web.facebook.com/manchesterunited/videos/10154549171287746/?_rdr]ֆեյսբուքյան էջի[/url] հետևորդների շրջանում: Ավելացնենք, որ սպասվում են հայ լրագրողների հարցազրույցները Матч ТВ և Live TV հեռուստաալիքներին, ինչպես նաև հատուկ թողարկումներ «Ռոստովի» մարզադաշտից և ասուլիսների սրահից: Այնպես որ, շարունակեք հետևել VivaroNews-ի լուրերին և ֆեյսբուքյան հեռարձակումներին: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Նմանատիպ նյութեր