Ֆուտբոլային ակումբներից աշխարհում ամենաշատ այցելու ունի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը
ՈւԵՖԱ-ն վիճակագրական տվյալներ է հրապարակել, թե համաշխարհային ֆուտբոլի որ ակումբների պաշտոնական կայքերն են ամենաշատը այցելել 2016թ. առաջին կիսամյակում:
Այդ ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն է` 8,6 մլն այցելու: Գրեթե նույնքան այցելու ունի Լոնդոնի «Արսենալը»` 8,5 մլն: Երրորդը «Լիվերպուլն» է` 7,7 մլն: