211652_close_icon
views-count14122 դիտում article-date 16:37 07-03-2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 6-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արթուր Դավթյանը կարևորել է նրանց հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումները: Արթուր Դավթյանը կարևորել է ուսանողների՝ տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու անհրաժեշտությունը` այդ նպատակով առաջարկելով կոնկրետ միջոցառումների իրականացում: ՀՀ գլխավոր դատախազն ուսանողներին առաջարկել է ներկայացնել դատախազական համակարգին վերաբերող իրենց մոտեցումները և պատկերացումները, որոնք հաշվի կառնվեն բարեփոխումներ իրականացնելիս: Գլխավոր դատախազը ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող օրենսդրական, կազմակերպա-իրավական մեխանիզմների զարգացման ընթացքը, հեռանկարները, մասնավորապես, հատուկ անդրադարձ կատարելով միջդատական վարույթում դատախազի դերին՝ որպես հանրային և մասնավոր շահերի միաժամանակյա և համաչափ ապահովման երաշխավորի: Գլխավոր դատախազն, անդրադառնալով «Դատախազության մասին օրենքի» նախագծի մշակմանը, ներկայացրել է օրենսդրական այդ փոփոխության հիմքերը, անհրաժեշտությունը, նոր իրավակարգավորումների տրամաբանությունն ու սկզբունքները: Հանդիպմանը գլխավոր դատախազը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են դատախազների լիազորություններին, օպերատիվ հետախուզական մարմինների նկատմամբ դատախազական հսկողությանը, քրեական հետապնդման ոլորտում իրավապահ մարմինների համագործակցությանը և դատաիրավական բարեփոխումներին: Հանդիպման ավարտին գլխավոր դատախազը ապագա իրավաբաններին հորդորել է հետևողականորեն և ջանասիրաբար հարստացնել տեսական գիտելիքների պաշարը, հետևել երկրում ընթացող իրավական գործընթացներին, միջազգային-իրավական մոտեցումների զարգացմանը, ակտիվություն ցուցաբերել իրենց ներգրավվածությամբ կազմակերպվող միջոցառումներին՝ երկրում դատաիրվական ոլորտի շարունակական բարելավմանը նպաստ բերելու և այն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր