88021 դիտում
21:47 03-03-2017
Ողբերգական դեպք Երևանում. բակում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի 58-ամյա ազգականի կախված դին
Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում ծառերի թարմայից կախված հայտնաբերել են նշված տան բնակիչ, 58-ամյա Խոսրով Ղահրամանյանի դին:
Այս պահին տեղում աշխատում է նաև դատական բժիշկը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի ազգականն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34014 դիտում
16:00 07-08-2015
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված 76-ամյա ծերունու դին