211652_close_icon
views-count8570 դիտում article-date 15:12 02-03-2017

Վարչապետը բարձրաձայնել է ԴԱՀԿ կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու խնդիրը

ՀՀ Կառավարության նիստին այսօր վարչապետը հանձնարարեց վերացնել գույքի և դրամական միջոցների վրա կիրավող անհամաչափ արգելանքները: «Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է ԴԱՀԿ կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու խնդիրը: Արդյունքում նման արգելանքները հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,- նշել է վարչապետը: Խնդրի առնչությամբ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում ԴԱՀԿ կողմից գույքի կամ դրամական միջոցների վրա համաչափ արգելանքների կիրառման և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:

Նմանատիպ նյութեր