211652_close_icon

Հարկադիրն արգելանք չի կիրառի կառավարության կողմից շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա

views-count3919 դիտում article-date 12:27 09-04-2020
Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրության հաղթահարմանն ուղղված քաղաքացիների սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու Կառավարության ջանքերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա: Ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:

Նմանատիպ նյութեր