2317 դիտում
10:52 22-07-2015
«Հրազդան» մարզադաշտի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Այս մասին դեռևս հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ի հետ զրուցում ասել էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են ներկայացնում Ա. Աղաբաբյանի դեմ:
Այս անգամ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն է դիմել Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրազդան» մարզադաշտից 8 մլն դրամ բռնագանձելու պահանջով: «Ալֆա-Դելտա ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին արգելանք դնել «Հրազդան» մարզադաշտի գումարների և գույքի վրա: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է միջնորդությունը, և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի գույքը և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել»:
Նմանատիպ նյութեր
8858 դիտում
15:12 02-03-2017
Վարչապետը բարձրաձայնել է ԴԱՀԿ կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու խնդիրը
8678 դիտում
14:40 15-03-2018
Կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել 30 տոկոսի չափով, իսկ նպաստների վրա չի կարող կիրառվել. վարչապետ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան