211652_close_icon
views-count1720 դիտում article-date 18:40 21-02-2017

Կյանք է, ամենաաներևակայելի դաշինքներ կարող են լինել. Արմեն Մարտիրոսյան

Հնարավոր են ամենատարբեր, անգամ՝ աներևակայելի դաշինքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կրկին բարին մաղթելով «Ժառանգությունից» հեռանալու մասին հայտարարած Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն», և որպես օրինակ նշեց. «Սրանից մի քանի տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»: Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է «Ժառանգության» ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ:

Նմանատիպ նյութեր