4379 դիտում
20:31 17-09-2022
Ռուսաստանի և նրա մի շարք գործընկերների հարաբերությունները չի կարելի դաշինքներ համարել․ Սպիտակ տուն
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի եւ նրա մի շարք գործընկերների, այդ թվում՝ Հնդկաստանի, հարաբերությունները չի կարելի դաշինքներ համարել, ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին։
Լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքերն այն մասին, թե այժմ «պատերազմի դարաշրջան չէ», որը նա հնչեցրել է Ուզբեկստանում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողը հարցրել է նաեւ, թե արդյոք այս հայտարարությունը վկայում է Ռուսաստանի կողմից ստեղծված միությունների թուլացման մասին։
Քըրբիի խոսքով, նման կապերը չի կարելի անվանել «դաշինքներ», քանի որ բառն այս համատեքստում օգտագործելը կնշանակի «շրջանակներից դուրս գալ»: «Սրանք դաշինքներ չեն»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ՇՀԿ գագաթաժողովում «կարեկցող շատ ականջներ չկային»։ Նրա կարծիքով, Հնդկաստանի եւ Չինաստանի հայտարարությունները ցուցանիշ էին։
Քըրբին ասել է, որ ռուսական իշխանությունները «միայն էլ ավելի են մեկուսանում» միջազգային հանրությունից: «Մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ սովորական բիզնես վարելու ժամանակը չէ»,- հավելել է նա։
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր նաեւ, որ Հնդկաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն բարելավվել եւ օգուտ բերել ողջ աշխարհին։

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
09:49 07-07-2016
Նոր ստեղծված կուսակցությունների նպատակը դաշինքներ կազմելն է. «Ժողովուրդ»
1879 դիտում
18:40 21-02-2017
Կյանք է, ամենաաներևակայելի դաշինքներ կարող են լինել. Արմեն Մարտիրոսյան
Այս բաժնից
1528 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ