211652_close_icon
views-count2986 դիտում article-date 18:45 21-02-2017

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևանի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն իրականացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլում մասնակիցների գիտելիքները տարբեր բնագավառներում ստուգելու նպատակով նրանց տրվում են թեստեր՝ կազմված համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից: Այսօր՝ փետրվարի 21-ին, թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թվով 9 թեկնածուները մասնակցում են մրցույթի բանավոր փուլին՝ հարցազրույցին, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը կստուգի նրանց գործնական կարողությունները:

Նմանատիպ նյութեր