211652_close_icon
views-count4563 դիտում article-date 21:17 20-02-2017

Խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու ու սկսվեց Ղարաբաղյան շարժումը․ Պատմության այս օրը

1816 թ. – Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը: 1872 թ. – Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է: 1907 թ. – ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1970 թ.): 1940 թ. – ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան: 1980 թ. – ծնվել է Արթուր Աբրահամը, հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում: 1988 թ. – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը: 1988 թ. – ծնվել է Ռիհաննան, ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի: 2007 թ. – մահացել է Զահրատը, արևմտահայ բանաստեղծ (ծն. 1924 թ.):

Նմանատիպ նյութեր