211652_close_icon
views-count26670 դիտում article-date 10:03 18-02-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan Teana-ն ու Honda-ն. վերջինն էլ մխրճվել է բելառուսական ավիաընկերության գրասենյակի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային ռադիոընկերության դիմաց, բախվել են Honda մակնիշի 35 DF 031 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 DF 393 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, առաջ ընթացել և մխրճվել բելառուսական ավիաըներությանը պատկանող գրասենյակի մեջ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը։ Վթարի հետևանքով Honda-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր