211652_close_icon
views-count15416 դիտում article-date 12:27 15-02-2017

Միջադեպ` ադրբեջանա-վրացական սահմանին. տղամարդը կրակ է բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ

Սալախլը Սամուխի գյուղի շրջանում՝ սահմանապահ ծառայության տարածքում, զինված տղամարդու են նկատել, ով փորձել է խախտել պետական սահմանը, հայտնում է հaqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնին: Ըստ կայքի՝ սահմանախախտը չի ենթարկվել սահմանապահների օրինական պահանջներին և զինված դիմադրություն ցույց տալով՝ փորձել է փախուստի դիմել: Սահմանապահների կողմից բացված հրազենային կրակի արդյունքում սահմանախախտը վիրավորվել է։ Նա ձերբակալված է: Պարզվել է, որ նա նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Մուհամմադ Իսաօղլու Ղարաևն է;

Նմանատիպ նյութեր